Թբիլիսիում շների մարտերը արգելող որոշում է կայացվել: Շների մարտերը  նախկինում նույնպես արգելված են եղել, սակայն այն շարունակվել է անօրինակ կերպով անցկացվել, նշում է «Ինտերֆաքսը»: Այդ պատճառով որոշվել է հսկողության տակ վերցնել այդ  գործողությունները: Այժմ շների մարտերի  կազմակերպիչներին վարչական պատիժ է սպառնում:

Որոշման մեջ նշվում է նաեւ, որ շների եւ կատուների տերերը պարտավոր են խնամել իրենց կենադնիներին համաձայն նրանց բնական եւ կենսաբանակն առանձնահատկությունների եւ ապահովել նրանց ինքնությունը` միկրոչիպերի, վզնոցների օգնությամբ:

Որոշումը արգելում է կենդանիների տերերին իրենց կենդանիների հետ հանրային սննդի վայրեր, դեղատներ եւ խանութներ  այցելել` բացառությամբ մասնագիտացվածների: Ազատ շրջող շների մասին տերերը պետք է գրություններով զգուշացնեն: Բացի այդ փաստաթուղթը կենդանիների տերերին պարտավորեցնում է զբոսանքի ժամանակ հավաքել կենդանիների ետեւից:

Կենդանու մահվան մասին պետք է հայտնել անասնաբուժական հիվանդանոց եւ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին: Թբիլիսիի տարածքում կենդանուն թաղել կթույլատրվի միայն հատուկ այդ նպատակաի համար հատկացված վայրում: