Չինաստանի Յունյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 89-ի, տուժել է 820 մարդ:
Տեղի ունեցածի հետեւանքով մասնակիորեն կամ ամբողջովին ավերվել են ավելի քան 430 հազար տներ, երկրաշարժից հասցված վնասը կազմել է 3,69 միլիարդ յուան (581 միլիոն դոլար): Տուժած շրջաններ են հասցվել մարդասիրական օգնություն` 21 հազար վրանների, 31 հազար վերմակների եւ առաջին անհարժեշտության այլ իրերի տեսքով: Փրկարարները եւ զինվորականները շարունակում են մաքրել ավերակները, սանիտարա-հիգենիկ դրությունը տեղացի իշխանությունների հսկողության տակ է գտնվում, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Չինաստանի հարավ-արեւմտյան տարածքում գրանցվել են մի շարք երկրաշարժեր, որոնց ուժգնությունը հասել է 5,7 մագնիտուդի: ԱՄՆ-ի Երկրաբանական կենտրոնի տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Յունյան նահանգի Ցզյաոկուի բնակավայրից 8 կմ հարավ-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվում է երկրի մակերեւույթից 31 կմ խորության վրա:



























