ԱՄՆ-ում սեւ շուկայում մի քանի դոլարով գնված կտավը կարող է պատկանել ֆրանսիացի հայտնի իմպրեսիոնիստ նկարիչ Օգյուստ Ռենուարի վրձնին: Եթե կտավի իսկությունը հաստատվի, այն կարող է արժենալ 100 հազ. դոլար:

Նկարը ձեռք է բերել Վերջինիա նահանգի մի բնակչուհի: Potomack աճուրդային տան մասնագետները, որոնց դիմել է կինը, կարծում են, որ խոսքը հանրահայտ նկարչի «Paysage Bords de Seine» կտավի մասին է, որը թվագրվում է 1879 թ-ին, հաղորդում է «Առաջին ալիքը»:

Ի դեպ, կնոջ ուշադրությունը գրավել  է շրջանակը, իսկ կտավը նա պատարստվել է դեն նետել, սակայն ժամանակին նկատել է նկարչի անունը եւ տարել փորձաքննության: