Հայրենական փոստատարը, պարզվում է, բացի մյուս առանձնահտուկ գծերից, նաեւ համաքաղաքացիների ինտելեկտուալ ունակությունները զարգացնելու ձգտում ունի: Նման ձգտումն իրացվում է տպագիր արտադրանքը տարծելով:
Պարզաբանենք, ինչի մասին է խոսքը. փոստատարի ծառայությունները չեն սահամանփակվում միայն նամակներով եւ հեռագրեր բաժանելով. դրանից բացի, ձեզ ստիպում են գնել թեկուզ մեկ թերթ: Կարեւոր չէ` որը, սակայն կարդացվողներից, օրինակ, «Հայկական ժամանակ», «Չորրոդ ինքնիշխանություն», «Առավոտ», «Իրավունք», «Ժողովուրդ» եւ այլն: Ըստ ամենայնի, այդ թերթերը պայմանավորվածություն ունեն «անվերադարձ» տարածման վերաբերյալ, եւ քանի որ մեր օրերում անգամ ամենակարդացվող թերթերի համար դժվար է «վերադարձ» չունենալը, փորձ է արվում մեկ կրակոցով երկու նապաստակ խփել` հնարավորինս շատ թերթ հասցնել ընթերցողին եւ ավելացնել փոստի աշխատողի չնչին աշխատավարձը:
Համաձայնեք, որ հեռագիր կամ նամակ ստացողը 100 դրամի համար չի վիճաբանելու: Սակայն «վերադարձ չուենենալու» նման քաղաքականությունը հիմք է տալիս որոշ տպագիր ԶԼՄ-ների խուսել իրենց գերժողովրդականության եւ պահանջվածության մասին: Դե ինչ, միջոցների մեջ խտրականություն չդնելը եւս արդյունք է տալիս:




























