Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Տոնը մտցվել է 1958 թ-ին Բուխարեստում` Լրագրողների միջազգային կազմակերպությունների IV համագումարում: Համագումարի պատգամավորների որոշմամբ այս օրը բոլոր երկրների լրագրողները եւ պարբերականները պետք է աշխահին ցուցադրեն իրենց միասնությունը` հատկապես  սեփական  իրավունքների պաշտպանության հարցում:

1943 թ-ի սեպտեմբերի 8-ին Գերմանիայում  մահապատժի է ենթարկվել ազգությամբ չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: 1942 թ-ի ապրիլի 24-ին նրան, ազատողական շարժման 6 այլ անդամների հետ գերեւարել էր գեստապոն: Յուլիուս ֆուչիկը նշանավոր է դարձել իր «տեսանյութ` թոկը վզին» գրքով, որը գրվել է փարիզյան բանտի պատերի ներքո:

Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է աշխարհի 70 լեզուներով, իսկ 1958 թ-ից  Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր, հաղորդում է Calend-ը:

20-րդ դարի վերջին ՄԱԿ-ի հերթական խորհրդաժողովի ժամանակ սեպտեմբերի 8-ը համարվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: