Իրանը կտրուկ պատասխան է տվել Կանադային, որը սեպտեմբերի 7-ին խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ։
Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Ալահէդդին Բորուջերդին հայտարարել է, որ պաշտոնական Օտտավայի գործողությունները կուղեկցվեն «անհապաղ եւ վճռական» հակահարվախով։
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը հաղորդել է, որ Թեհրանի կանադացի դիվանագետների արձագանքը պաշտոնական Օտտավայի «պահպանողական Սթիվեն Հարփերի կառավարության հակաիրանական քաղաքականության շարունակությունն է», գրում է rbc-ն։
«Կանադայի ներկայիս կառավարությունը, վարչապետ Սթիվեն Հարփերի գլխավորությամբ, հայտնի է արտաքին քաղաքական արմատական քայլերով։ Կանադայի ռասիստական կառավարության թշնամական վերաբերմունքն իրոք թելադրվում է Մեծ Բրիտանիայի սիոնիստների կողմից», - ասել է Ռ. Մեհմանփարաստը։
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 1-ին Կանադան հայտնել էր Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Նա հետ էր կանչել իր դեսպանին, իսկ իրանցի դիվանագետներին հայտնել էր հնգօրյա ժամկետում երկիրը լքելու մասին։ Իր հայտարարության մեջ Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը Իրանին մեղադրել էր Սիրիա զենք եւ զինամթերք մատակարարելու, ինչպես նաեւ միջուկային ծրագրի համար, որն սպառնալիք է միջազգային հանրությանը։ Նախարարը կարծում է, որ Թեհրանի քաղաքականությունը «ժամանակակից աշխարհում անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»։





























