Մոսկվայում Միջին Ասիայից եկվորները թալանել եւ բռնաբարել են վարձով բնակվող կանանց: Նրանք հարձակվել են 4 կանանց տան վրա, ովքեր Մոսկվա են ժամանել Ռուսաստանի տարբեր մարզերից:
«Ուրբաթ օրը ժամը 3:30-ի սահմաններում ասիական արտաքինով անհայտ անձինք հարձակվել են Պրիբրեժնի 4 տան վրա: Սպառնալով ատրճանակներով եւ դանակով` գողերը կանանցից պահանջել են հանձնել բոլոր թանկարժեք իրերը»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Բնակարանում բնակվող գրանցում չունեցող կանայք հանցագործներին հանձնել են ոսկյա բոլոր զարդերը, ֆոտոապարատը, հեռախոսները, համակարգիչը եւ փողերը: Ընդհանուր առմամբ նրանք կրել են 300 հազար ռուբլու կորուստ:
«Սակայն գողերին դա քիչ է թվացել, այդ պատճառով նրանք բռնաբարել են կանանցից երկուսին եւ թաքնվել են»,- նշել է աղբյուրը:





























