Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը հիասթափված է Եվրոպայի զարգացումներից` կոմունիստական ռեժիմների անկումից հետո: Սեպտեմբերի 7-ին միջազգային համաժողովի բացման ժամանակ նա հայտարարել է, որ ողջ Արեւմուտքը ներկայումս վերադառնում է կառավարման սոցիալիստական մոդելի:
Նա ենթադրում է, որ ներկայումս Եվրոպայում լուրջ սպառնալիքներ են առկա լիբերալ դեմոկրատիայի եւ շուկայական տնտեսության համար, որոնցից են «ավանդական արժեքների կորուստը, դեմոկրատ գործիչների պոպուլիզմը, դատարանների, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների աճող ուժը»:
«Մենք ապրում ենք ավելի շատ սոցիալիստական հանրությունում, որը կառավարվում է պետության կողմից, քան կարող էինք պատկերացնել»,- ասել է Չեխիայի նախագահը: Նա վստահ է, որ եվրոպական առաջնորդները պետք է ավելի ակտիվ աշխատեն «ազատության առաջխաղացման ուղղությամբ»:





























