Հյուսիսային Կարոլինա նահանգի հետազոտողները ուտիճներից կիբորգներ են ստեղծել։ Փորձում օգտագործվել են մադագասկարյան ուտիճները (Gromphadorhina portentosa), որոնց երկարությունը հասնում է 5-6 սմ-ի։
Գիտնականները միջատի մեջքին անլար ցուցիչով չիպ են տեղադրել, որը լարերով միացված է ուտիճի բեղիկներին, որոնց օգնությամբ կենդանին կողմնորոշվում է տարածության մեջ։ Գիտնականները ուտիճներին հեռվից կառավարելու միջոց են գտել։ Հայտնի է, որ իրենց համար վտանգավոր գիշատչի ներկայության պարագայում ուտիճները որոշակի ազդանշան են ստանում։ Գիտնականներն այդ ազդանշանը տալիս են ուտիճի ալեհավաքին, եւ նա փախչում է հակառակ ուղղությամբ։ Եթե պետք է կանգնեցնել միջատին, պատի առկայության ազդանշան են տալիս եւ այլն, գրում է utro.ru-ն։
Ըստ գիտնականների կիբորգ-ուտիճներին կարելի է օգտագործել փլատակների տակ մնացած մարդկանց որոնելիս։





























