Հոլանդացուն կարող են դատել` խավարասերներին ազատ արձակելու համար, որոնք էլ հարձակվել են հարեւանների այգիների վրա:Ինչպես հաղորդում է հոլանդական NOS հեռուստաալիքը, Էթեն Լյոր քաղաքի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել բնակիչներից, ովքեր հայտնել են, թե իրենց այգիներն ու տարածքները լի են խավարասերներով:
Պարզվել է, որ բնակիչներից մեկը խավարասերներին օգտագործել է որպես կեր` սողունների իր հավաքածուի համար: Ինչ-որ պահի նա որոշել է, որ բավականաչափ «կեր» է կուտակվել, եւ «ավելցուկը» լցրել է մոտակա պուրակում, որտեղից էլ միջատները տարածվել են հարեւանների տարածքներում` խուճապ առաջացնելով:Կատարվածի մեղավորը հասարակական կարգը խախտելու համար տույժի կենթարկվի, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























