Երազատեսությունը հնարավոր է կառավարել. նման եզրահանգման են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները` առնետների վրա կատարած իրենց գիտափորձերից հետո:

Գիտնականները պարզել են, որ ազդելով հիշողության մեխանիզմների վրա, հնարավոր է փոխել երազների բովանդակությունը, հաղորդում է  Nature-ը:

Հիմա հետազոտողները պատրաստվում են պարզել` հնարավոր է արդյոք երազների մանիպուլյացիան ավելի ճկուն դարձնել, օրինակ, արգելափակել կամ վերափոխել դրանք: