Եգիպտական ուժերը Սինայի թերակղզում հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացրել են 32 գրոհայինների, եւս 38-ը ձերբակալվել են:
Գնդապետ Ահմեդ Ալին զոհվածներին «Քրեական տարրեր» է համարել: Նա նաեւ հայտարարել է, թե գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել իրենց նպատաին: Եւ դա ոչ միայն ռազմական, այլ Սինայի զարգացման նպատակն է»,-հաղորդում է MIGNews-ն:
Գնդապետի խոսքով` Եգիպտոսն իր գործողությունները համակարգել է Իսրայելի հետ, եւ այդ արշավը չի խախտում երկու երկրների խաղաղ համաձայնագիրը, տեղեկացնում է Associated Press-ը:





























