«Curiosity»-ն ձեռնամուխ է եղել Կարմիր մոլորակի ուսումնասիրմանը: Մարսագնացին հաջողվել է Sam (մարսյան նմուշների անալիզատոր) սարքի միջոցով մթնոլորտի նմուշ վերցնել: Դա լինելու է Մարսի մթնոլորտի առաջին քիմիական հետազոտությունը երեքուկես տասնամյակի ընթացքում` այն ժամանակներից ի վեր, երբ 1970-ականների կեսերին նմանատիպ անալիզ էր իրակացվել «Viking» մարսագնացների կողմից:

Sam-ը դեռ չի ավարտել աշխատանքը, սակայն այդ փուլում ոչ մի անակնկալ չի կարող լինել. հայտնի է, որ Մարսի մթնոլորտն ածխաթթու գազ է պարունակում: Հիմա գիտնականներին ավելի շատ հետաքրքրում է, թե արդյոք «Curiosity»-ն կհայտնաբերի մեթանի հետքեր: Կարմիր մոլորակում այդ գազի առկայությունը վերջերս հայտնաբերվել է արբանյակների եւ տելեսկոպների միջոցով, հաղորդում է BBC-ին: Խնդիրն այն է, որ մեթանը «երկար չի ապրում», եւ նրա մշտական առկայությունը կարող է վկայել վերականգնվող կենսաբանական եւ երկրաքիմիական աղբյուրի առկայության մասին: