Ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին սեպտեմբերի 29 –ին առաջին անգամ հանդես կգա Նյու Յորքում, «Gotham Hall»-ում: Նա հրավիրվել է «Armenia Fund USA» -ի կողմից` կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված գալա համերգին մասնակցելու համար: Այս մասին հաղորդում է «Oikotimes.com»-ը:
Պատրիկ Ֆիորին կամ Պատրիկ Շուշանյանը ծնվել է Մարսելում: Նրա մայրը կորսիկուհի է, հայրը` հայ: Կայքը նշում է, որ նա խարիզմատիկ հայ արտիստ է եւ ունակ է միավորել սփյուռքը: Միջոցառմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:





























