Ինդոնեզիայում վերջին օրվա ընթացքում երկու երկրաշարժ է գրանցվել: Շատ բնակիչներ ահաբեկված լքել են իրենց տները:
Առաջին երկրաշարժը` 5,3 բալ ուժգնությամբ գրանցվել է Սաբանտ քաղաքից ոչ հեռու, երկրաշարժի օջախը գտնվել է 225կմ խորության վրա: Ըստ սեյսմոլոգների, ցունամիի վտանգ չկա:
Ավելի ուշ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ստորերկրյա ցնցումներ են արձանագրվել Ինդոնեզիայի արեւմուտքում` 5,0 բալ ուժգնությամբ: Զոհերի եւ տուժածների մասին տվյալներ չկան:





























