Մեքսիկական ոստիկանությունը թմրավաճառներին պատկանող զինանոց է հայտնաբերել: Ինչպես հաղորդում է BBC-ին, ակամա մատնիչ է դարձել տանտերերի իննամյա որդին, ով դպրոց ատրճանակ է տարել: Զենքը տեսել են համադասարանցիները եւ հայտնել դպրոցի տնօրենին, վերջինս էլ` ոստիկանությանը:
Ատրճանակը, որը լիցքավորված է եղել, առգրավվել է: Ոստիկանները խուզարկություն են կատարել երեխայի տանը եւ մի ողջ զինանոց հայտնաբերել: Ոստիկանությունն առգրավվել է նաեւ զինվորական համազգեստ, երեք ավտեմեքենա, որոնցից երկուսը` զրահապատ:
Տանը գտնվող կնոջը կալանավորել են, տղամարդուն հաջողվել է փախչել: Երեխան այժմ գտնվում է սոցիալական աշխատակիցների խնամքի ներքո:




























