Իրաքում այսօր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց արդյուքնում ավելի քան 20 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով տեղական ոստիկանությանը, ամենալուրջ միջադեպը տեղի է ունցել Քիրկուկ քաղաքի մոտ: Զոհվել է առնվազն 11 մարդ, եւս 17-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Գրոհայինները նաեւ հարձակում են իրականացրել Էլ Դուջեյլ գյուղում գտնվող ռազմաբազայի վրա, որի արդյունքում առնվազն 11 զինծառայող է զոհվել, եւս յոթը վիրավորվել է:
Բացի այդ, Բաղդադից 300 կմ հարավ գտնվող Նասիրիա քաղաքում երկու ականապատ մեքենա է պայթեցվել: Ընդհանուր առմամբ երկրում այսօր տասը պայթյուն է տեղի ունեցել:




























