Վախճանվել է Եղիսաբեթ  II թագուհու Մոնթի մականունով շնիկը: Ինչպես հաղորդում է  «ntv.ru»-ն,  կորգի ցեղախմբի հենց այս շունն էր տիրուհու հետ նկարահանվել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը ցուցադրված տեսահոլովակում: Ինչպես տեղեկացնում է  BBC-ին, Մոնթին  մահացել է 13 տարեկանում:

Շների մեծ սիրահար Եղիսաբեթ II-ը հիմա միայն կորգի ցեղախմբի երկու շուն ունի` Ուիլոուն եւ Հոլին, ինչպես նաեւ դորոգի ցեղախմբից եւս երկուսը` Քենդին ու Վուլկանը:

Նշենք, որ Մոնթիի տիրուհին թագուհու մայրն էր, ով վախճանվել էր 2002թ-ին: