Անցած գիշեր Գազայի հատվածի տարածքից «Գրադ» տեսակի երեք հրթիռ են  արձակել Իսրայելի ուղղությամբ: Նրանց նպատակակետերը եղել են Բեր Շեվա եւ Նեթիվոտ քաղաքները:

Ինչպես տեղեկացնում է  The Jerusalem Post-ը,  երկու հրթիռներ ընկել են Բեր Շեվայից ոչ հեռու, զոհեր չկան: Նեթիվոտում երկու շենք է վնասվել, երեք մարդ վիրավորվել է, չորս հոգի շոկային վիճակում է  գտնվում:Ինչպես հաղորդումէ Lenta.Ru-ն,  քաղաքապետը կոչ է արել զինվորականներին վերնայել հակակրթիռային համակարգի տեղակայման վայրը, որն այս պահին չի պաշտպանում քաղաքը:Բեր Շեվայում հակակրթիռային համակարգն արձագանքել է հարվածին, սակայն զինվորականները քայլեր չեն ձեռնարկել` տեսնելով, որ այն բնակելի տարածքներին  չի սպառնում: