Նիդեռլանդների Էնսհեդ քաղաքում, որտեղ անցկացում է GOGBOT 8-րդ արտ-փառատոնը, FEMEN-ի ակտիվիստուհիները խաչեր են տապալել, որոնք հատուկ այդ նպատակով նախապես տեղադրվել էին կազմակերպիչների կողմից:
Դրանով նրանք իրենց աջակցությունն են հայտնել Pussy Riot-ի անդամերին:Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին ասվում է շարժման կայքում: «FEMEN-ի ակտիվիստուհիներն օվացիաների ներքո երեք խաչ են սղոցել, որոնք նախապես տեղադրվել էին կազմակերպիչների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ:




























