Ռուսաստանի հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Դաղստոնում «Մի 35» մարտական ուղղաթիռի աղետի փաստով, որի արդյունքում 4 մարդ էր զոհվել: Ինչպես հաղորդում է ВВС-ին, գործը հարուցվել է թռիչքների կանոների խախտման հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ պաշտպանության նախարարության երկու «Մի 35» ուղղաթիռներ, Հյուսիսային Օսիայից թռչել էին Դաղստան: Դաղստանի տարծքում նրանցից մեկի հետ կապը կտրվել էր: Ավելի ուշ տեղի բնակիչները հայտնել էին լեռներում աղետի ենթարկված ուղղաթիռի մասին: Նախնական տվյալներով` ուղղաթիռը մառախուղի պատճառով բախվել էր լեռանն ու վայր ընկել:



























