Վլադիվոստոկում ավարտվել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների առաջնորդների  երկրորդ աշխատանքային նիստը:

Հիմնական հարցերը վերաբերում էին սպառողական անվտանգությանն  ու ինովացիոն զարգացմանը:Հանդիպման ավարտին տեղի է ունցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը, որի ընթացքում նա խոսել է համաժողովի արդյունքների եւ ընդունված հռչակագրի մասին:Ինչպես նշում է kremlin.ru-ն,  փաստաթղթում նշվում են  ԱԽՏՀ-ի շրջանակում համագործակցության զարգացման համատեղ մոտեցումների մասին: Դրանք են առեւտրի ազատականացումը, պարենային անվտանգության ապահովումը,  տնտեսական ինտեգրացիան, տրանսպորտային եւ լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը: