Գերմանիայում քրդական մշակույթի ժամանակ առնվազն 80 ոստիկան է տուժել: Ինչպես հողորդում է AP-ն, պատճառն անհայտ դեռահասի կողմից փառատոնի տարածքում սադրիչ գործողություններն էին. նա եկել էր արգելված դրոշով եւ խորհրդանիշով:Դա  զայրացրել է միջոցառման հիմնականում քուրդ հյուրերին, եւ  արդյունքում ընդհարում  է տեղի ունեցել:

Օգնության են հասել ոստիկանները, որոնց վրա սակայն  քարեր եւ շշեր են նետել: Բախումները շարունակվել են առնվազն երկու ժամ: Բացի ոստիկաններից, վնասվել է 13 մեքենա: Անկարգությունների արդյունքում 31 մարդ է ձերբակալվել: