Իրաքի փոխնախագահ Թարիք ալ Հաշիմին ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար հեռակա կարգով մահապատժի է դատապարտվել:
Ինչպես հաղորդում է «Վեստին», նրա ձերբակալման թույտվությունը տրվել էր դեռ անցած տարի, սակայն Հաշիմին հասցրել էր թաքնվել Իրաքյան Քուրդիստանում` այդպես էլ չընդունելով իր մեղքը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հիմա փախստական գործիչը գտնվում է Թուրքիայում: Նա պնդում է, որ գործը «դավանաբանական ենթատեքստ ունի», քանի որ ինքը սուննի է, իսկ վարչապետ Նուրի ալ Մալիքին` շիա:





























