Իրաքում այսօր տեղի ունեցած պայթյունենրի արդյունքում զոհերի թիվը հասել է առնվազն 60 մարդու: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, վիրավորների թիվը  առնվազն  250 է: Պայթյունների պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել:

Ինչպես հաղորդել  էր NEWS.am-ը, Իրաքում այսօր մի շարք պայթյուններ են տեղի ունեցել: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Քիրկուկ քաղաքի մոտ պայթյունի հետեւանքով զոհվել էր առնվազն 11 մարդ, եւս 17-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:Գրոհայինները նաեւ հարձակում էին իրականացրել Էլ Դուջեյլ գյուղում գտնվող ռազմաբազայի վրա, որի արդյունքում առնվազն  11 զինծառայող է զոհվել, եւս յոթը վիրավորվել է: Ընդհանուր առմամբ երկրում այսօր տասը պայթյուն է տեղի ունեցել: