Ավարտվել է Վենետիկի 69-րդ կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը` «Ոսկե առյուծը» բաժին է ընկել հարավկորեացի ռեժիսոր Քիմ Քի Դուկին` «Պիետա» ֆիլմի համար:
«Արծաթե առյուծի» է արժանացել ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը:Երիտասարդ իսրայելցի դերասանուհի Հադաս Յարոնը մրցանակի է արժանացել ռեժիսոր Ռամա Բուրշտեյնի «Լցնել դատարկությունը» ֆիլմում լավագույն կանացի դերի համար: Լավագույն տղամարդու դերի համար մրցանակը կիսել են Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանն ու Հոակին Ֆենիքսը:





























