Նյու Յորքում առնվազն երկու տոռնադո է մոլեգնել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», տոռնադոն հատկապես վնաս է հասցրել Բրուկլինի եւ Քվինսի առափնյա տարածքներին` պոկելով էլեկտրալարեր, տանիքներ եւ մի կողմ շպրտելով մեքենաներ, տեղահան անելով ծառեր:Շատ շրջաններ մինչ այժմ զրկված են էլեկտրամատակարումից: Պաշտոնական տվյալներով, առաջին` ավելի հզոր տոռնադոյի արագությունը գերազանցել է 150 կմ/ժամը:





























