Մերձմոսկավոյում ձերբակալվել է ՆԳՆ  «Ռամենսկոյե» վարչության ղեկավարին մարմնական վանսավածք հասցրած անձը: Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», հարբած տղամարդը կնոջ հետ վիճաբանելուց հետո նռնակով զբոսանքի է դուրս եկել:

Նա  սպառնացել պայթեցնել այն: Անհանգստացած բնակիչները ոստիկանություն են ահազանգել, որոնք վարչության պետի ղեկավարությամբ  նրան սկսել են համոզել հանգստանալ եւ հանցագործություն չգործել: Ի վերջո նա նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ: ՆԳՆ վարչության պետք ոտքի եւ ուսի հատվածում մարմնական վնասվածքներ է ստացել: Անկարգության հեղինակին ձերբակալել են տեղում: Նա տեղի 51-ամյա բնակիչն է եղել, որի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել: