Ռուսաստանն ու ԱՄՆ-ն անցնում են դյուրացված մուտքի արտոնագրային ռեժիմի:
Այսուհետ ԱՄՆ մեկնել ցանկացող յուրաքանչյուր ՌԴ քաղաքացի պետք է վճարի 180 դոլար` ներկայացնելով պաշտոնական հրավերն ու փաստաթղթերի ստանդարտ փաթեթը եւ 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ստանալ եռամյա ժամկետով մուլտիվիզա:
Ըստ «Ռուսաստանի ձայնի», շատերին հետաքրքրում է, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո հին արտոնագրային ռեժիմը չի վերդառնա, եթե հաղթի Միթ Ռոմնին: Փորձագետները սակայն կարծում են, որ որոշումը երկար գործընթացի արդյունք է եւ վերադարձի ճանապարհ չկա:





























