Պրահայում հայտնվել է Lego-ի կես միլիոն խորանարդիկներից կազմված աշխարհի ամենաբարձր աշտարակը: 32,5 մետրանոց բազմագույն աշտարակի կառուցումն սկսվել է դեռեւս հինգշաբթի: Վերջին խորանարդիկն աշտարակի վրա դրել է Օլիմպիական խաղերի չեխ չեմպիոնուհի Միրոսլավա Կնապկովան:
Աշտարակի «կառուցման» գործընթացին հարյուրավոր պրահացիներ են հետեւել, այդ թվում` երեխաներ, որոնց համար առանձին զվարճալի ծրագիր է կազմակերպվել:
Lego-ի այս աշտարակյը 30 սանտիմետրով բարձր է նախկինում Մեծ Բրիտանիայում պատրաստված նմանանատիպ աշտարակից:




























