Կոնգոյի կենտրոնական մասում մահացու Էբոլա կոչվող տենդ է բռնկվել, մեկ ամսվա ընթացքում զոհվել է 15 մարդ:

Ինչպես հաղորդում է Associated Press –ը` վկայակոչելով տեղական իշխանություններին, համաճարակի տարածմանը նպաստում է  բնակչության` վարակվելու միջոցների մասին ցածր տեղեկացվածության մակարդակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի սկզբին Ուգանդայի տենդից մահացել էր 16 մարդ: Հիվանդության էպիկենտրոնը համարվում է Կիբաալե նահանգը: