Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվել. Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել սեպտեմբերի 9-ին, ժամը 17.25-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարակ ջոկատի ջրափրկարարները եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը: Տեղում պարզվել է, որ 30-ամյա Արայիկ Մկրտչյանը ջրահեղձվել է ջրամբարին հարակից արհեստական լճակում: Ջրասուզակները լճակից դուրս են բերել Ա. Մկրտչյանի դին: