Գերմանիայում մի քանի ժամ շարունակ բախումներ են տեղի ունեցել շուրջ 2500 քուրդերի եւ 600 ոստիկանի միջեւ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ գերմանական Մանհայմ քաղաքում անցկացված քրդական փառատոնի ժամանակ: Փառատոնին մասնակցում էին շուրջ 40 հազար քրդեր, որոնցից շատերը Գերմանիա էին ժամանել եվրոպական այլ երկրներից: Ըստ Ոստիականության տվյալների՝ ձերբակալվել է 31 հոգի, ոտիկանական աշխատակիցներից 80 –ը վիրավորվել է:
Բախման առիթը եղել է 14 ամյա անչափահասը, ով ծածանել է արգելված կազմակերպության դրոշը: Մշակութային փառատոնի ժամանակ, սակայն, ծածանվել են «Քրդստանի», PKK-ի դրոշները, Օջալանի նկարները, հնչել են կոչեր Քրդական ինքնավարության մասին:
Գերմանական հեռուստակայանները ցուցադրել են, թե ինչպես են իրավապահները փորձել հակազդել հակաօրիանական գործողություններին, սակայն հանդիպել են քրդերի դիմադրությանը, ովքեր քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ եւ ծեծկռտուքի բռնվել: Ոստիկաները արցունքաբեր գազ են կիրառել:




























