Այսօր հերթական պայթյունն է տեղի ունեցել Իրաքի շիական թաղամասում:
Ինչպես AP-ին վկայակոչելով հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Բաղդադի հյուսիս-արեւելքի սրճարանի մոտ կայանած ականապատ մեքենայի պայթյունը խլել է 11 մարդու կյանք: Այդպիսով, կիրակի` սեպտեմբերի 9-ին, Իրաքում ահաբեկիչների զոհ են դարձել 75 մարդ, 300-ը վիրավորվել են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ամենալուրջ միջադեպը գրանցվել էր երկրի հյուսիսում` Քիրքուքի մերձակայքում: Զոհվել էին 11 մարդ, 17-ը` վիրավորվել: Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը:
Գրոհայինները հաձակվել են նաեւ Էդ Դուջեյլ գյուղի ռազմակայանի վրա, իսկ Նասիրիա քաղաքում պայթել են 21 ականապատ մեքենաներ, որոնցից մեկը` ֆրանսիական դեսպանատան հարեւանությամբ, զոհվել է 2 մարդ:
Այսօր տեղի է ունեցել շուրջ 10 պայթյուն:




























