Սեպտեմբերի 9-ին Իրաքում ահաբեկչությունների շարքի հեեւանքով զոհվել է 100 մարդ,  հարյուրավոր մարդիկ տուժել են: Ավելի վաղ հաղորդվել էր 75 զոհերի եւ 300 վիրավորների մասին:

Բաղդադի շիական թաղամասում ուշ երեկոյան  հնչած հերթական պայթյունը խլել է 11 մարդու կյանք: Պայթել է սրճարանի մոտ կայանած ականապատ մեքենան, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  ամենալուրջ միջադեպը գրանցվել էր երկրի հյուսիսում` Քիրքուքի մերձակայքում: Զոհվել էին 11 մարդ, 17-ը` վիրավորվել: Պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը: 

Գրոհայինները հաձակվել են նաեւ Էդ Դուջեյլ գյուղի ռազմակայանի վրա, իսկ Նասիրիա քաղաքում պայթել են 21 ականապատ մեքենաներ, որոնցից մեկը` ֆրանսիական դեսպանատան հարեւանությամբ: Էլ Ադմարա քաղաքի մզկիթի մոտ զոհվել են 16 մարդ, ահաբեկչություններ են տեղի ունեցել նաեւ Սամարա, Բասրա եւ Տուզ-Հուրմաթու քաղաքներում:

Սեպտեմբերի 9-ին ընդհանուր առմամբ տեղի է ունեցել  ունեցել շուրջ 10 պայթյուն: