Սիրիայում մեծությամբ երկրորդ քաղաքի` Հալեպի Քուրա Արդիա թաղամասում սեպտեմբերի 9-ին պայթյուն է որոտացել: Արդյունքում ավերվել են երկու հիվանդանոցների շենքերը, նաեւ դպրոցներ եւ բնակելի տներ: Ըստ նախնական տվյալների` զոհվել է 27 մարդ, եւս 64-ը վիրավորվել են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Սուրիա» հեռուստաալիքը:
Ըստ սիրիական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալության, ահաբեկիչները կիրառել են տոննայից ավելի պայթուցիկ, որը տեղակայված է եղել միկրոավտոբուսի մեջ:
Զոհվածնեի շարքում են բժշկակակն անձնակազմը եւ քաղաքային երկու հիվանդանոցների հիվանդները:
Պայթյունի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում, փլատակների տակից հանվում են մարդկանց մարմինները: Զոհերի թիվը կարող է աճել` հաշվի առնելով բազմաթիվ վիրավորների ծանր վիճակը: Մի շարք բնակիչներ ուժեղ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
«ՍԱՆԱ»-ն մեղադրում է «ահաբեկիչների հանցախմբին եւ վարձկաններին», նաեւ հայտնում է այն մասին, որ սիրիական զինվորականները Մեյսալունում ազատել են 30 գերիների: Բանակային ստորաբաժանումները փոխհրաձգության արդյունքում ոչնչացրել են գրոհայինների խոշոր ջոկատի:





























