Տղամարդը սպանել է կնոջը, նրա ծնողներին եւ իր երկու երեխաներին, իսկ հետո ինքնասպան եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ի առավոտյան Ռուսաստանում` Խակասիայի շրջանում:
Ըստ Քննչական կոմիտեի` 43-ամյա տղամարդն սպանել է իր 38-ամյա կնոջը, 4 եւ 9 տարեկան երկու երեխաներին, աներոջը եւ վիրավորել զոքանչին, որը մի քանի ժամ անց վախճանվել է հիվանդանոցում: Դրանից հետո նա հարեւանին ցանկապատից այն կողմ տվել է 5 հազար դոլար եւ 40 հազար ռուբլի մահվան գրությամբ` խնդրելով բոլորին թաղել: Հետո մտել է երեխաների սենյակ եւ կրակել ինքն իրեն, հայտնում է «gazeta.ru»-ն:
Պատճառը դեռեւս հայտնի չէ, տեղում աշխատում է քննչական խումբը: Հարուցվել է քրեական գործ, հաղորդում է ՆՏՎ-ն:





























