Նախաճաշին սուրճը վատ սովորություն չէ, այլ անհրաժեշտ ցավազրկող գրասենյակային աշխատողների համար: Մեկ բաժակ սուրճը թեթեւացնում է համակարգչի առաջ ժամերով նստելու հետեւանքով առաջացած ցավը: Գիտնականները պարզել են, որ 90 րոպե էկրանի առաջ աշխատած կամավորներն ավելի քիչ են տառապել պարանոցի, թիկունքի, ձեռքերի եւ դաստակների ցավից, եթե նրանք սուրճ են խմել աշխատանքի գնալուց առաջ:
Օսլոյի համալսարանի հետազոտողների հրապարակած արդյունքները ցույց են տալիս, որ կոֆեինի նույնիսկ փոքր քանակությունը կարող է ցավազրկող ազդեցություն ունենալ, հայտնում է www.medlinks.ru-ն:
Հետազոտության ժամանակ աշխատողների 60% -ը դադարել են սուրճ խմել աշխատանքի գնալուց առաջ: Ցավերից գանգատվել են այս խմբի բոլոր անդամները, սակայն այն անդամները, ովքեր սուրճ խմել էին, ավելի քիչ են դժգոհել:
Փաստորեն, մկանային ցավերի դեպքում կոֆեինն արդյունավետ ցավազրկող է:





























