ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի շքախմբից մոտոցիկլավար է մահացել` բախվելով մեքենայի: Ոստիկանության սպան Քալիֆորնիա նահանգի Փալմ Բիչ այցի ընթացքում ուղեկցում էր Օբամային:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, ոստիկանը Ford F-150 մեքենայի անիվների տակ հայտնվել է  այն պահին, երբ պետք է փակեր ճանապարհը նախագահական շքախմբի անցնելուց հետո եւ եզրափակեր մեքենաների շարասյունը:

Սպային հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Զոհվածի ինքնությունը չի հրապարակվում: Ford-ի վարորդին դեռեւս ոչ մի մեղադրանք չի առաջադրվել:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին հայտարարել է, որ Բ. Օբամային հայտնել են ոստիկանության սպայի մահվան մասին, եւ այժմ նախագահի «բոլոր մտքերը եւ աղոթքները» զոհվածի հարազատների հետ են, հաղորդում է rbc-ն: