Ֆիլիպինների հյուսիսում երեխաներ տեղափոխող բեռնատարը փոսն է ընկել, երկու մարդ մահացել է, 85-ը` տուժել:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կամարինես մարզում: Բեռնատարը տեղափոխում էր սպորտային մրցույթից վերադարձող աշակետներին եւ նրանց ուսուցիչներին:

Ոստիկանության տվյալներով, վարորդը կորցրել է կառավարումը, եւ մեքենան ընկել է փոսը: Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է:

Հուլիսի 22-ին ֆիլիպինյան Բիլիրան մարզում խոշոր ավտովթարի արդյունքում 15 մարդ էր զոհվել: 28 մարդ տեղափոխող բեռանատարը դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ շրջվել էր: