Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ապա երեխային տեղափոխել է հիվանդանոց եւ ներկայացել ոստիկանություն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 18.30-ին, «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի թիվ 12 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հաղթանակ» կամրջի հարեւանությամբ գտնվող բենզակայանի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: