Հնդկաստանում ուղեւորներով լի լաստանավ է խորտակվել: Տվյալ պահին հայտնի է 6 մարդու մահվան մասին, 20 մարդ համարվում են անհետ կորած:
Լիքը լցված լաստանավը խորտակվել է սեպտեմբերի 10-ին Հնդկաստանի Բիհար նահանգի արեւելքում` Սոն գետում, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով IANS լրատվական գործակալությանը: Կատարվում է որոնողափրկարարական գործողություն:
Խորտակված լաստանավն, ըստ տեխնիկական բնութագրի, նախատեսված էր 14 ուղեւորի համար, սակայն ողբերգության պահին այնտեղ եղել է 40 մարդ: Մարդիկ վերադառնալիս են եղել Բհոդփպուր նահանգի Արվալ շրջանի հարեւան գյուղերից մեկում նշված տոնից: Մի քանի ուղեւորներ վթարից հետո կարողացել են ինքնուրույն ափ դուրս գալ:





























