Մալիի հյուսիսում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացել է «Ալ-Կաիդա` իսլամական Մահրիբա երկրների» ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկը` ալժիրցի Նաբիլ Սահրաուին:
Սահրաուին, ով նաեւ հայտնի է «Աբու Օլկոմա» կեղծանվամբ, հանդիսացել է միջազգային կազմակերպության այս ենթաճյուղի ղեկավար Աբդելհամիդ Աբու Զեյդի աջ ձեռքը: Այս տարվա սկզբից Ալժիրի դատարանը հեռակա կարգով նրան ցմահ ազատազրկման է դատապարտել , հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
իսլամական Մահրիբ երկրների Ալ-Կաիդան Արեւմտյան Աֆրիկայի ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումներից մեկն է: Նրա հաշվին կան բազմաթիվ հանդուգն եւ դաժան ակցիաներ, այդ թվում` օտարեկրցիների առեւանգումներ եւ սպանություններ: Ահաբեկիչները թաքնվում են Սահարայի սակավաբնակ բնակավայրերում` Ալժիրի, Մալիի, Նիգերիայի, ինչպես նաեւ Լիբիայի հետ սահմանի վրա:





























