Ադրբեջանի կորուստները անվտանգության եւ պաշտպանության հատվածում 2012թ. սեպտեմբերի դրությամբ կազմել են 72 մարդ:
Մարտական կորուստները կազմել են 14, ոչ մարտականները` 55 մարդ. 2 մարդ պայթել են ականի վրա, իսկ 1-ը զոհվել է ռազմական գործողության ընթացքում, հաղորդում է «Մեդիա Ֆորում» կայքը` վկայակոչելով լրագրողական ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնին:
Զոհվածներից 65-ը ՊՆ-ի զինծառայողներ են եղել, 4-ը` պետական սահմանապահական ծառայության, 2-ը` Ներքին զորքերի, 1-ը` Ազգային անվտանգության նախարարության:





























