Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:
ԱԳՆ մամուլի Այցի ընթացքում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Պարոն Ասելբորնը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:





























