Ադրբեջանում ձերբակալվել է նախկին վարչապետ Սուրեթ  Հուսեյնովի որդին` Նայիլ Հուսեյնովը: Նա ձեբակալվել է Վարչական իրավախախտումների Օրենսգրքի 296-րդ (մանր խուլիգանություն)  հոդվածով:  Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, Գյանջա քաղաքի ոստիկանության գլխավոր վարչությունից հայտնել են Trend գործակալությանը:

Նայիլ Հուսեյնովը մանր խուլիգանություն է կատարել Գյանջիի ռեստորաներից մեկում, որի հետեւանքով Գյանջիի Նիզամինի քաղաքային դատարանի կողմից ձերբակալվել է 12 օրով: