Վրաստանը պատրաստ է Լոպոտի կիրճում հատուկ գործողություններ անցկացնելու հարցում համագործակցել Ռուսաստանի հետ: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 10-ին ավանդական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Նինո Կալանդաձեն:

Նա հայտնել է, որ Ռուսաստանը պաշտոնապես չի դիմել վրացական կողմին, այդ թվում նաեւ Շվեյցարիայի դեսպանության միջնորդությամբ:

Կալանդաձեն միաժամանակ համոզմունք է  հայտնել, որ  տվյալ հատուկ գործողությունը ոչ մի կերպ չի  բարդացնի հարաբերությունները հյուսիսկովկասյան ժողովուրդների հետ, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:

«Մենք շարունակում ենք բաց դռների քաղաքականությունը հյուսիսկովկասցիների հետ: Ոչ մի բան չի մատնանշում, որ այդ հարաբերություններին որեւէ բան է սպառնում:  Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիներին (հատուկ գործողության ընթացքում զոհված),  ՌԴ-ն մեզ պաշտոնապես չի դիմել, այդ թվում նաեւ Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Մենք պատրաստ ենք համագործակցության», - հայտարարել է Կալանդաձեն: