Ռուսաստանում Նիժնի Տագիլի ռադիոսիրահարը տարօրինակ ազդանշաններ է գրանցել: «Օգնեք, մենք երկու վիրավոր ունենք, արջերը մեզ կխժռեն…այնտեղ ամեն ինչ դատարկ է` առանց փամփուշտների»,-եթերով նման բովանդակությամբ հաղորդագրություն է լսել Նիժնի Տագիլի բնակիչը սեպտեմբերի 3-ի գիշերը:
Ռադիոհաղորդագրության վատ որակի պատճառով դժվար է հասկանալ ինչ որ բան: Ինչպես պատմում է ռադիոսիրահարը, անհայտ տղամարդիկ իբր պատմում են, որ մոտ 30 կմ հեռավորության վրա կա ինչ որ վայր (ճամբար, բնակավայր), որի անվան մեջ կա «ռեւոլուցիա» բառը:
Ամեն դեպքում ձայնագրությունը հետաքրքրել է փրկարարներին, ովքեր այդ շրջանում փրկարարական մի քանի գործողություններ են իրականացնում, այդ թվում հունիսին անհետացած ԱՆ-2 ինքնաթիռի որոնման գործով, որի մեջ եղել են 4 զբոսարջիկներ:Իրավապահները արդեն վստահեցրել են լրագրողներին, որ տեղեկատվությանը կմոտենան ամենայն լրջությամբ: Նիժնի Տագիլի ռադիոսիրահարին կարելի է վստահել. Ստուգումները ցույւց են տվել, որ նրա տվյալները «բավարար» են եւ հոգեբուժարաններում գրանցված չէ, հայտնում է NEWSru.com-ը:





























