ՆԱՏՕ-ն կձգտի Ադրբեջանին ներգրավել  իր խաղաղապահ ծրագրերի մեջ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը:

«Արեւմուտքը փորձում է ազդել  Ադրբեջանի վրա, որպեսզի նրան համոզի մասնակցել տարածաշրջանային սցենարներին»,-ասել է Սարգսյանը: Անդրադառնալով  ՆԱՏՕ-ի կողմից Իրանի եւ Հունաստանի սահմանին խաղաղապահ ուժերի տեղակայման փորձին` փորձագետը նշել է, որ այստեղ ամեն ինչ շատ դժվար է, քանի որ ամեն ինչ բոլորովին էլ  մի կողմից չէ կախված:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանը եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենը Երեւանում համատեղ ասուլիսով են հանդես եկել, որի ընթացքում հաստատել են Հայաստանի կոմպլիմենտար քաղաքականության փոխադարձ ընդունելիություն, ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ ՀԱՊԿ-ի կողմից: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այցելել է նաեւ Վրաստան եւ Ադրբեջան: