Հայաստանի Հանրապետական կառավարող կուսակցության նախաձեռնությամբ օգոստոսի 10-ին Ազգային Ժողովի նիստում  քննարկվել է  «Ազգային Ժողովի կանոնակարգի նոր փոփոխությունների» մասին օրինագիծը:  Ըստ ՀՀ ԱԺ պետական - իրավական հարցերով խարհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի, տվյալ օրինագիծը սակավաթիվ անդամ ունեցող այս կամ այն խմբակցությունների պատգամավորներին հնարավորություն է ընձեռում մասնակցել խորհրդարանի 12 մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Ի պատասխան այս առաջարկություններին` խորհրդարանի պատգամավոր` Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ՀՅԴ-ի, Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսկցության անունից հանդես է եկել առաջարկությամբ, մասնավորապես, պետական վճարումներով պատգամավորների օգնականներ նշանակելու մասին, ովքեր կմասնակցեն մշտական հանձնաժողովների աշխատանքներին`որպես պատգամավորների լիազոր ներկայացուցիչներ.«Այսպիսով պատգամավորները իրենց ներկայացուցիչները կունենան մշտական հանձնաժողովներում, ինչը կթեթեւացնի իրենց աշխատանքը եւ անհարգալից բացակայության  չի հանգեցնի: Քանի որ պատգամավորը ֆիզիկապես չի կարող ներկա լինել երեք հանձնաժողովների նիստերին`զուգահեռաբար իրականացնելով իր աշխատանքը»:

Օրինագծի քննարկման ժամանակ, խորհրդարանի խոսնակը ակնարկել է, որ կառավարող կուսակցության նախաձեռնությունը  եղել է փոքրամասնություն կազմող խմբակցությունների օգտին, սակայն այն չի գնահատվել նրանց կողմից: Ավելի ուշ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ «քիչ անդամներ ունեցող խմբակցությունների պատգամավորները ցանկանում են աշխատել հավասար հնարավորություններով, սակայն դուք մոռանում եք, որ ունեք այն, ինչ ստացել եք ժողովրդից: Դուք պահանջում եք հավասար հնարավորություններ` հաշվի չառնելով այս հանգամանքները, սակայն ձեր պահվածքը, ձեր զգացմունքային հայտարարությունները ինձ համար անհասկանալի են: Ես վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որպեսզի ապահովեմ ձեր արդյունավետ աշխատանքը, սակայն չեմ հանդուրժի ձեր վերջնագրերը: Այս օրինագծով մենք ձեզ լայն հնարավորություններ ենք ընձեռում»: